ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Արա ՆԵՐՍԻՍՅԱՆ. Քանի դեռ մեր պայքարն ուղղված չէ Ռուսաստանից ազատագրվելու գործին

Արա ՆԵՐՍԻՍՅԱՆ. Քանի դեռ մեր պայքարն ուղղված չէ Ռուսաստանից ազատագրվելու գործին
21.04.2013 | 23:42

Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկը ինձ ասաց՝ դու սկզբունք չունես, ով լինի ընդիմադիր, դու պաշտպանում ես իրեն: Միգուցե ՖԲ ընկերներիս մոտ էլ նման տպավորություն առաջանա:
Պատասխանեցի մի օրինակով:
Մի 15 տարի առաջ, երբ պատվերով տաքսի չկար, Աբովյան քաղաքից պիտի գնայի Երևան, Հալաբյանի սկզբնամաս: Մոտեցա մի վարորդի և հարցրի՝ ինչքանո՞վ կտանես Համալիր, ասաց՝ 5000 դրամ: Հաջորդը` նույնը, և այսպես մի քանի հոգի: Ջղայնացա, հարցնում եմ՝ բա ինչի հենց 5000, ասում են՝ դե մի 30 կմ կլինի, ասում եմ՝ էդքան չկա, քիչ ա, իմ մեքենայով մի 100 անգամ նույն տեղը գնացել եմ, չափել եմ: Մի խոսքով, բանավեճի արդյունքում մեկի հետ պայմանավորվեցի՝ եթե 20 կմ-ից ավել լինի, վճարում եմ 10 000, եթե պակաս` ոչինչ չեմ վճարում: Մի խոսքով, ձրի գնացի: Այսինքն, տաքսիստը մաշկի վրա զգաց իր սխալը:
Հիմա դառնանք քաղաքականությանը:
Քանի Հայաստանում իշխանափոխություն չի եղել, մարդիկ չեն հասկանա, որ նախագահի փոխվելով ոչինչ չի փոխվի:
Երբ լինի իշխանափոխություն, նոր իշխանությունը մի տարվա մեջ մի քանի մանր- մունր փոփոխություններ կանի ու «կռաստվի» Պուտինի (Պուտինին ընկալել որպես ռուսական կայսերապաշտության սիմվոլ) «տոռմուզներին», ու էդ ժամանակ բոլորը կհասկանան՝ քանի դեռ Հայաստանում չեն բացահայտվել ԿԳԲ-ի գործակալները, ու քանի դեռ մեր պայքարն ուղղված չէ Ռուսաստանից ազատագրվելու գործին, ոչ մի իշխանափոխություն մեզ չի փրկի:

Դիտվել է՝ 2821

Մեկնաբանություններ